Կոչ ենք անում ձեր քվեով վերջ տալ ՔՊ կոչվող խունտայի իշխանությանը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը, այս անգամ կուսակցության ներկայացուցիչները Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ Դավթաշեն վարչական շրջանում են:

Անդրանիկ Թևանյանը կոչ է արել քաղաքացիներին հունիսի 7-ին գնալ և ակտիվ մասնակցել ընտրություններին:

«Կոչ ենք անում ձեր քվեով վերջ տալ ՔՊ կոչվող խունտայի իշխանությանը, ձեր ընտրությունը Հայաստանի Հանրապետության և Արևմտյան Ադրբեջանի միջև է»,- ասել է Անդրանիկ Թևանյանը:

Ըստ Թևանյանի՝ այս ընտրությունները պետք է դիտարկել որպես անկախության յուրօրինակ հանրաքվե. «Հունիսի 7-ին մենք առաջարկում ենք քաղաքական ապտակ տալ իշխանություններին, որպեսզի չկրկնենք Արցախի ճակատագիրը, նրանք պայքարում են Արցախի Արարատի, ամեն հայկականի դեմ: Ոչ պողոսացմանը, ոչ փաշայացմանը, ոչ համբալացմանը»

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *