Երգչուհի Սիրուշոն, ով վերջին շրջանում ավելի ակտիվ է դարձել սոցիալական հարթակներում, իր հետևորդներին կրկին ուրախացրել է նոր ընտանեկան լուսանկարով։
Երգչուհին Ինստագրամի իր էջում որդու հետ համատեղ նոր ու ջերմ կադր է հրապարակել, որն անմիջապես հայտնվել է երկրպագուների ուշադրության կենտրոնում։
Թեև Սիրուշոն առավել հաճախ է սկսել հանդես գալ ընտանեկան հրապարակումներով և կիսվել մայրական բերկրանքի պահերով, բայց, միևնույն է, հավատարիմ է մնում իր տարիների սկզբունքին։
Նա այս անգամ ևս խուսափել է ցույց տալ երեխայի դեմքը՝ նախընտրելով պաշտպանել որդու անձնական տարածքն ու հանրային չափազանց մեծ ուշադրությունից հեռու պահել որդուն։շ
Չնայած այն հանգամանքին, որ կադրում որդու դեմքը չի երևում, լուսանկարից փոխանցվող մայրական սերն ու ջերմությունը հալեցրել են հետևորդների սրտերը։