Գերմանիան Թուրքիա կուղարկի «Patriot» ՀՕՊ համակարգ և զորախումբ

Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ հունիսի վերջից մինչև սեպտեմբեր Թուրքիայում կտեղակայվի ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ և 150 հոգանոց գերմանական զորախումբ:

Բեռլինում նշել են, որ գերմանական զինվորական ստորաբաժանումը ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում ինտեգրված հակաօդային պաշտպանությունն իրականացնելու շրջանակում կփոխարինի ամերիկյան ուժերին։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն էլ հայտնել է, որ Բեռլինը ՆԱՏՕ-ում ստանձնում է ավելի մեծ պատասխանատվություն՝ ընդգծելով թուրք և ամերիկացի գործընկերների հետ սերտ համագործակցությունը։

Միաժամանակ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բեռլինում քննարկել են հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, Ուկրաինայի պատերազմն ու Իրանի շուրջ ընթացիկ զարգացումները։ Վադեֆուլը նշել է, որ Թուրքիան կարևոր դեր ունի տարածաշրջանային ճգնաժամերի կառավարման հարցում, և Բեռլինի համար կարևոր է Անկարայի հետ հնարավորինս սերտ համակարգում իրականացնելը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները համաձայնել էին 12 տարվա դադարից հետո վերականգնել երկու երկրների ռազմավարական երկխոսության մեխանիզմը:

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *