
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը վստահություն է հայտնել, որ Իրանի կառավարությունը ցանկանում է համաձայնության գալ ամերիկյան կողմի հետ։
«Կարծում եմ՝ իրանցիները ցանկանում են համաձայնության գալ։ Բայց ես որևէ վստահությամբ չեմ ասի, որ մենք համաձայնության կհասնենք, մինչև այստեղ իրականում չստորագրենք բանակցային համաձայնագիր», – ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։