Այս ֆիլմը շատ կարևոր ֆիլմ է բոլորիս համար ու եկել է հիշեցնելու, որ մենք՝ հայերս, կարող ենք միասնական լինելու դեպքում գրանցել հաղթանակ, այն էլ ինչ հաղթանակ, երբ դա մեկ կամ երկու հոգու համար չէր, այլ մի ամբողջ ազգի:
Այս մասին «Արարատ 73» ֆիլմի պրեմիերային նախորդած ասուլիսի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ վստահություն հայտնելով, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա:
Դերասանուհին, որը ֆիլմում խաղում է Նիկիտա Սիմոնյանի հարևանուհու դերը, նշեց, որ իր համար շատ մեծ պատիվ է փոքրիկ մասնիկը լինել այդ մեծ ֆիլմի:
Մանրամասները՝ տեսանյութում: