Ֆիլմը հիշեցնում է, որ մենք` հայերս, միասնական լինելու դեպքում կարող ենք հաղթանակներ գրանցել. Անահիտ Կիրակոսյան

Այս ֆիլմը շատ կարևոր ֆիլմ է բոլորիս համար ու եկել է հիշեցնելու, որ մենք՝ հայերս, կարող ենք միասնական լինելու դեպքում գրանցել հաղթանակ, այն էլ ինչ հաղթանակ, երբ դա մեկ կամ երկու հոգու համար չէր, այլ մի ամբողջ ազգի:

Այս մասին «Արարատ 73» ֆիլմի պրեմիերային նախորդած ասուլիսի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ վստահություն հայտնելով, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա:

Դերասանուհին, որը ֆիլմում խաղում է Նիկիտա Սիմոնյանի հարևանուհու դերը, նշեց, որ իր համար շատ մեծ պատիվ է փոքրիկ մասնիկը լինել այդ մեծ ֆիլմի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *