
Իշխանության հիստերիկ պահվածքը, մրցակիցներին գործակալներ հռչակելը, կեղծ ահաբեկչական սցենարների բեմադրումն ու դրանք ընդդիմությանը վերագրելը մեկ նպատակ ունեն՝ արդարացնել ապօրինի ձերբակալություններն ու ուժի կիրառումը։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ սցենարային որոշակի զարգացումների դեպքում «ահաբեկչության սպառնալիքի» կեղծ ահազանգի ներքո սրանք կարող են ընդհանրապես չեղարկել ընտրությունները կամ դրանց արդյունքները։
Սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից, որոնց նպատակը ոչ թե ժողովրդավարական ընտրություններն ու ՀՀ զարգացումն են, այլ մեր երկիրը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար օգտագործելը։
Տիգրան Աբրահամյանի էջից