Այգավանում Opel-ը բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել գետում․ կա 4 վիրավոր

Մայիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *