Լիտվան «օդային վտանգի» մասին նախազգուշացում է հրապարակել՝ ժամանակավորապես դադարեցնելով մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը՝ մտահոգությունների պատճառով, որ անօդաչու սարքերը կարող են խախտել երկրի օդային տարածքը․ գրում է Reuters գործակալությունը։
«Անմիջապես ապաստան փնտրեք անվտանգ վայրում, հոգ տարեք ձեր մտերիմների մասին և սպասեք նոր հանձնարարականների»,- ասվում է մայրքաղաքի բնակիչներին ուղղված՝ Լիտվայի զինված ուժերի հաղորդագրության մեջ։
Վիլնյուսում խորհրդարանի շենքում նույնպես նախազգուշացում է արվել․ «Օդային հարձակման վտանգի պատճառով խնդրում ենք շենքում գտնվող բոլոր անձանց գնալ մոտակա ապաստարան»։
Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ տագնապ է հայտարարել հարևան Բելառուսում Լիտվայի ուղղությամբ թռչող անօդաչու սարքի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու սարքի ծագումը դեռևս հաստատված չէ։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի կործանիչը երեքշաբթի Էստոնիայի երկնքում խոցել է ենթադրյալ ուկրաինական անօդաչու սարք։