
«Հայտարարողի հետ գռազ եմ գալիս, որ ես երբեք չեմ ունեցել ուրիշ երկրի քաղաքացիություն։ Եթե պարզվի հայտարարվածի հակառակը, պատրա՞ստ է հրաժարական տալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր Քննչական կոմիտեի տարածած հայտարարությանը։ «Եթե 24 ժամվա ընթացքում Քննչականը չհերքեց իր պնդումը, դատական հայց ենք ներկայացնելու, որովհետև սխալ տեղեկություն է հաղորդել»,- նշել է Կարապետյանը։