Ամուսնական արխիվային լուսանկարներ է հրապարակել

Օրերս լրացել էր արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի ամուսնության ութերորդ տարին։ Այդ առիթով Մեգան Մարքլը հրապարակել էր իր եւ Հարիի ամուսնության արխիվային լուսանկարներից, որոնք մինչ այժմ հանրայնացված չեն եղել։ Պսակադրության արարողությունը, հիշեցնենք, որ տեղի է ունեցել Վինձորյան ամրոցում։ Լուսանկարներում Սասեքսի դքսի եւ դքսուհու համբույրներն են, պարային տեսարաններ։ Մեգան Մարքլը լուսանկարներին կից գրել է․ «Այս օրը՝ ութ տարի առաջ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *