
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան եթերում պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին: «Հանկարծ սկսել է հայտարարել Վլադիմիր Պուտինի ու Ռուսաստանի հետ «հրաշալի և ջերմ» հարաբերությունների մասին՝ կոչ անելով վերջինիս վերաբերվել ամենայն հարգանքով»,- արձանագրում է նա։ Զուրաբյանը համաձայնել է այն մտքի հետ, որ գերտերությունների հետ հարաբերությունները իսկապես պետք է լինեն խորապես հաշվարկված, հավասարակշռված ու հարգալից, սակայն հարց է բարձրացրել, թե ինչու Կառավարության գործող ղեկավարն այդ տարրական ճշմարտությունները չէր հասկանում նախկինում, երբ հնարավոր էր Արցախի հարցը առավել բարենպաստ ձևով լուծել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: