Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Կառավարությունից NEWS.am–ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորումներին և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին: