
ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նոր դատական փաստաթղթի համաձայն՝ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, մասամբ՝ նրա գիրքը գովազդելու համար։
Գրքի թողարկումից կարճ ժամանակ առաջ Քոմին հրապարակել է «8647» թվերը կազմող խեցիների լուսանկար։
Ամերիկյան ժարգոնում «86»-ը կարող է նշանակել «ինչ-որ մեկին վերացնել», իսկ «47»-ը Թրամփի նախագահության հաջորդական թիվն է։ Արդարադատության նախարարությունը հրապարակումը մեկնաբանել է որպես կոդավորված սպառնալիք։
Փաստաթղթում նաև նշվում է Քոմիի և նրա գրական գործակալի միջև նամակագրությունը։ Երբ գործակալը մեկնաբանել է, որ սկանդալը նրան հայտնի է դարձրել, ՀԴԲ նախկին տնօրենը պատասխանել է. «Ես չէի պլանավորել, բայց եթե դա օգնի գրքի վաճառքին, ես համաձայն եմ դրա հետ»։
Քոմին չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը և գործը համարում է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորցած։ Պաշտպանությունը նշում է, որ «8647» թվերով ապրանքները լայնորեն վաճառվում են խանութներում։