Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով վերջին մեկ օրում առնվազն 31 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։ Տվյալները մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ մարտի 2-ին սկսված էսկալացիայից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 3073-ի, իսկ վիրավորներինը՝ 9362-ի։ Տվյալները հրապարակվել են X սոցիալական ցանցում։