
Իրանը կբացի նոր ռազմաճակատներ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար, եթե ամերիկա-իսրայելական տանդեմը նորից ագրեսիա իրականացնի Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ ներկայացուցիչ Մոհամադ Աքրամինիան։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պլանավորում էր նոր ռազմական գործողություն իրականացնել ընդդեմ Իրանի, սակայն Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ խնդրանքով ժամանակավորապես չի իրականացնի, քանի որ խաղաղության գործարքի հնարավորություն կա։ Ուշագրավ է այն, որ իրանցի ներկայացուցիչը շեշտել է, որ ամերիկյան կողմը եթե Իրանի դեմ ագրեսիա ձեռնարկի, հերթական անգամ հայտնվելու է Իսրայելի թակարդում, հասկացնելով, որ Իսրայելը ԱՄՆ ձեռքով է ուզում արդյունքի հասնել։