
Ռուսաստանի հետ գործընկերությունը օգնել է Հայաստանին վերջին երեք տարիների ընթացքում ավելացնել իր ՀՆԱ-ն 40 տոկոսով, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Մեզ հետ տնտեսական կապերի զարգացումը հնարավորություն է տվել միայն 2022-2025 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել գրեթե 40 տոկոսով», – ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստում։