Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ դառնալ Եվրոպական միության անդամ և պահպանել մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Նա շեշտել է, որ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցության համատեղումն ի սկզբանե անհնար է։
«Իհարկե, միաժամանակ երկու միություններում գտնվելն անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանին չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Գալուզինը։