Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով հայտնի է որդու՝ Տեսլայի հանդեպ իր առանձնահատուկ կապվածությամբ ու մայրական ջերմությամբ, սոցիալական հարթակների իր էջերում անկեղծ ու շատ հուզիչ գրառում է արել։
Անին պատմել է իր նոր ճամփորդության մասին, որն այս անգամ յուրահատուկ է եղել նրանով, որ որդին իր կողքին չի եղել, բայց հեռվից ուժ է տվել մայրիկին։
Դերասանուհին խոստովանել է, որ սա իր առաջին ոչ աշխատանքային ուղևորությունն էր, որին մեկնել է մենակ, սակայն դա հնարավոր է դարձել միայն որդու հասունության ու մեծ աջակցության շնորհիվ։
Անի Խաչիկյանը բացահայտել է, թե որքան կարևոր է եղել որդու դերը իր կյանքի այս դժվարին փուլում, և թե ինչպես է փոքրիկը հստակ գիտակցում մայրիկի բացակայության պատճառները:
«Խնդրել եմ, որ հետս լինի ու ուժ ուղարկի անցնելու դժվար ճանապարհը. սա անգին փորձառություն է երկուսիս համար էլ։ Ինքը հստակ տարբերակում է՝ երբ եմ ես գործուղման և երբ՝ ոչ աշխատանքային ճամփորդության, ու եթե չլինի իր աջակցությունը այդ ճանապարհին, ամեն ինչ անիմաստ կդառնա, այնպես որ մեծագույն շնորհակալությունը նախ իրենն է»,- գրել է դերասանուհին։