Ռյուտեն Ռուսաստանն անվանել է ՆԱՏՕ-ի անվտանգության գլխավոր սպառնալիքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է եվրոատլանտյան անվտանգության հիմնական ուղղակի սպառնալիքը։ Դրա մասին նա հայտարարել է մայիսի 20-ին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Նրա բնորոծմամբ՝ միջազգային իրադրությունը դարձել է ավելի լարված և կոնֆլիկտային, հատկապես Եվրոպայում, ինչը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև կոորդինացման ուժեղացում է պահանջում՝ անվտանգության ապահովման նպատակով։

Ռյուտեն նշել է նաև, որ դաշինքի երկրները բախվում են իրենց կայունությունն ու անվտանգությունը խաթարելու աճող փորձերի, ինչը ՆԱՏՕ-ի ներսում համագործակցությունը առանձնահատուկ կարևոր է դարձնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *