Հ1-ի եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման

Հայտարարություն

Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։

Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։

Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *