
Իրանը ժամանակակից զենք ունի, որը դեռ չի կիրառվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական ռազմական աղբյուրին։
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման արձակի Իրանի վրա հարձակումները վերսկսելու վերաբերյալ։ Թրամփը կոչ էր արել Թեհրանին շտապել գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։
«Երկրի ներսում մենք ժամանակակից զենք ենք ստեղծել, որը դեռ չի կիրառվել մարտադաշտում և փաստացի չի փորձարկվել», – ասել է իրանական ռազմական աղբյուրը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը։
Նրա խոսքով՝ Թեհրանը զենքի պակաս չունի, որը պատրաստ է օգտագործել հարձակումները հետ մղելու համար։
«Սարքավորումների և պաշտպանական կարողությունների պակաս չունենք, որը կխանգարեր մեզ պաշտպանել մեր երկիրը։ Այս անգամ մենք մտադիր չենք մեզ զուսպ պահել»,– ասել է գործակալության զրուցակիցը։