«Եթե Ծառուկյանը չմտներ քաղաքականություն, «Արարատցեմենտ»-ի պետականացման հարցը կլինե՞ր»․ հարց՝ Դավիթ Խուդաթյանին (տեսանյութ)

«Եթե Ծառուկյանը չմտներ քաղաքականություն, «Արարատցեմենտ»-ի պետականացման հարցը կլինե՞ր»․ հարց՝ Դավիթ Խուդաթյանին

«Եթե Ծառուկյանի հայտարարությունը չլիներ, որ մտնում է քաղաքականություն, արդյոք «Արարատցեմենտ»-ի պետականացման հարցը կլիներ»,- «Այսօր»-ի լրագրողը հարցն ուղղեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։ «Մեզ չեն հետաքրքրում Գագիկ Ծառուկանի երկու օրը մեկ հայտարարությունները, որ մի օր մտնում ա քաղաքականություն, մի օր՝ դուրս է գալիս»,- ի պատասխան ասաց Խուդաթյանն ու շարունակեց․ «Այս վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գույքեր վերադարձվել են պետությանը, և սա ընտրություններով պայմանավորված չէ, մի օր կարող է համապետական ընտրության հետ համընկնել, մի օր՝ ՏԻՄ ընտրության։ Սա գործընթաց է, որը շարունակելու ենք։ ՀՀ-ից վերցված ապօրինի գույքերը վերադարձվելու են պետությանն ու քաղաքացիներին»։

Լրագրողի դիտարկմանը, թե Ծառուկյանը սա Ալիևի պահանջ է համարում, որ նպատակ ունեք Ադրբեջանից ցեմենտ բերել, ՏԿԵ նախարարը ասաց․ «Ես աբսուրդային ժանրի մտքեր չեմ մեկնաբանում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *