Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հայանիստում շտապօգնության բժիշկներին սպառնալու համար 49-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Համայնքային ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն
     Մայիսի 19-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Հայանիստ գյուղ մեկնած շտապօգնության անձնակազմին բուժառուն սպառնում է՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործողություններին։
     Հայանիստ մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ ոչ սթափ 49-ամյա տղամարդը շտապօգնության աշխատողներից պահանջել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհամատեղելի են նրանց գործառույթների հետ, հնչեցրել է սպառնալիքներ՝ շտապօգնության աշխատողների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն։
     49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *