
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի և Բելառուսի միջև սահմանին սկսվել են ուժեղացված անվտանգության ստուգումներ։
«Գերագույն գլխավոր հրամանատար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշման համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և զինված ուժերի այլ ստորաբաժանումներ մեր երկրի հյուսիսային շրջաններում իրականացնում են ուժեղացված անվտանգության միջոցառումների շարք», – հաղորդել է գերատեսչությունը։
Ստուգումները կանցկացվեն Չեռնիգովի, Կիևի, Ժիտոմիրի, Վոլինի և Ռովնոյի մարզերում։ Այս մարզերում հնարավոր են տեղաշարժի և երթևեկության սահմանափակումներ որոշակի քաղաքների և գյուղերի փողոցներում, ինչպես նաև քաղաքացիների և տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ստուգումներ։