«Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել»․ Նիկոլ Փաշինյան

«Անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը։ Ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Սա պարզ թեմա չէ։ Ասեմ նաև, որ որևէ պայմանավորվածություն, որևէ ռազմավարություն, որևէ հայեցակարգ այս պահի դրությամբ այդ հարցի լուծման հետ կապված չկա»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածքների վերադարձի մասին և սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, կարող է և լինել, և եթե լինի՝ կլինի բաց, հրապարակային և թափանցիկ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *