Վեց ձայնի գինը. ընդդիմության առաջնորդները բանտում են, իշխանությունը՝ Սահմանադրության ճանապարհին

Հայաստանի երեք խոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները կալանքի տակ են։ Միևնույն ժամանակ իշխանությունը փորձում է ապահովել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ խորհրդարանական ձայները։ «Քաղաքացիական պայմանագրին» անհրաժեշտ է ևս վեց պատգամավորի աջակցություն, սակայն ընդդիմությունը հրաժարվում է այն տալ։ Արդյոք ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները կապ ունեն սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալվող քաղաքական պայքարի հետ։

Ընդդիմադիր գործիչները խոսում են քաղաքական ճնշումների և իրենց լռեցնելու փորձերի մասին, իսկ իշխանությունը կալանավորումները ներկայացնում է որպես իրավական գործընթացներ։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում, և ինչպե՞ս կարող են այս զարգացումներն ազդել նոր Սահմանադրության ճակատագրի վրա։

Մանրամասները՝ ABC Media-ի ռեպորտաժում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *