Ես չեմ կարող Փաշինյանի հայտարարությունները որևէ տրամաբանության մեջ դիտարկել, նրա բոլոր գործողությունները անտրամաբանական են: Փաշինյանի վարկանիշը գահավիժել է, վարկանիշի աճի պոտենցիալը նույնպես ցածր է։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Նա նշեց, որ չնայած Փաշինյանը բոլորին մեղադրում է, ժողովրդին էլ է մեղադրում, սակայն Արցախի հանձնումն ու կորուստը ունի մեկ մեղավոր, որի անունը Նիկոլ Փաշինյան է։
Նշենք, որ Ազատության հրապարակում տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած միասնության հանրահավաքը։ Մի քանի ամիս կալանքի տակ գտնվելուց և խոսքի սահմանափակումից հետո Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով։