Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց

Մայիսի 22-ի ժամը 13.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին»,-նշված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կայքէջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *