Ռուբիոն լավ լուր ունի Իրանի հարցով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում «փոքր առաջընթացի» մասին, հաղորդում է The Guardian-ը։

«Ես չեմ ուզում չափազանցնել, բայց կա որոշակի առաջընթաց, և դա լավ է», – ասել է ԱՄՆ գլխավոր դիվանագետը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի»։

Ռուբիոն նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն մտադիր է լուծել բարձր հարստացված ուրանի հարցը և վերականգնել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում։

Նրա խոսքով՝ Թեհրանը փորձում է միջազգային ջրային ուղիներում ստեղծել վճարովի համակարգ և ճնշում է գործադրում Օմանի վրա՝ միանալու այս նախաձեռնությանը։

«Աշխարհի ոչ մի երկիր չպետք է համաձայնի դրան», – ընդգծել է պետքարտուղարը։

Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Բահրեյնը մշակել են ՄԱԿ-ի բանաձև՝ ռեկորդային թվով համահեղինակներով, բայց Անվտանգության խորհրդի որոշ երկրներ, նրա խոսքով, քննարկում են դրա վրա վետո դնելու հնարավորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *