
Ամերիկացի սկանդալային պրոդյուսեր Շոն Ջոն Քոմբսին, ով հայտնի է P.Diddy բեմական կեղծանվամբ, կարող են մեղադրել ամերիկացի ռեփեր Թուփակ Շակուրի սպանության հետ կապ ունենալու մեջ։ Հիշեցնենք, որ Փուփակի սպանությունը տեղի է ունեցել 1996 թվականին։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը։ Մեղադրանքը կներկայացվի այն դեպքում, եթե դատախազները կարողանան ապացուցեն, որ Compton Crips –ի նախկին ղեկավար Դուեյն Քիթ Դեւիսը մասնակցել է Թուփակի սպանության կազմակերպմանը։
Հիշեցնենք նաեւ, որ Թուփակի գործով դատական նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին։ Դեւիսն իր մեղքը չի ընդունել։ Սպասվում է, որ դատական քննությունը կտեւի ոչ ավել, քան մեկ ամիս։ Եթե դատարանը մեղադրական վճիռ կայացնի, ապա 63-ամյա Դեւիսին սպառնում է ցմահ բանտարկություն։