ԱՄՆ վարչակազմը Իրանի շուրջ իրավիճակի վերաբերյալ բանակցություններում արձանագրում է փոքր առաջընթաց։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հելսինգբորգ քաղաքում, որտեղ կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք սպասում ենք ներկայումս ընթացող բանակցությունների վերաբերյալ հաղորդումներին։ Նշմարվում է փոքր առաջընթաց։ Ես չեմ ուզում չափազանցնել, սակայն փոքր տեղաշարժ կա, և դա լավ է։ Հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ։ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, դա պարզապես անթույլատրելի է։ [Թեհրանը] երբեք չպետք է ստանա միջուկային զենք, և այդ նպատակին հասնելու համար մենք ստիպված կլինենք լուծել ուրանի հարստացման հարցը։ Մենք ստիպված կլինենք լուծել բարձր հարստացված ուրանի հարցը», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցից հետո։