Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց


Հայաստան


«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
 
Ըստ ՆԳՆ ոստիկանության՝ մայիսի 22-ի ժամը 13:00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 49 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ։
 
«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին»,- ասվում է հաղորդագրությունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *