Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետը ժամանել է Թեհրան

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրը ժամանել է Թեհրան, հաղորդում է Press TV-ն։

Օդանավակայանում Մունիրին դիմավորել է Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին։

Իրանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ պակիստանցի ֆելդմարշալի այցի նպատակն է Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների քննարկումը։

Պակիստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի ընթացքում Մունիրը հանդիպումներ կունենա Իրանի առանցքային բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դա նրա երկրորդ այցն է Թեհրան՝ պատերազմի վերջնական դադարեցմանն ուղղված Իսլամաբադի միջնորդական ջանքերի ակտիվացման ֆոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *