Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանի և տարածաշրջանի նոր տեսլականը․ հետկոնֆլիկտային զարգացում և վերականգնում» թեմայով միջոցառում-քննարկման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է։
«Ես դա ասում եմ ամբողջ պատասխանատվությամբ․ Եվրոպական խորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Այդ կառույցի փոխնախագահի տանից ճամպրուկներով միլիոնավոր դոլարներ են առգրավել, սակայն այդ ամենը կոծկվել է»,- նշել է Ալիևը։