Ես Արցախը չեմ հանձնել, հայկական հողերը չեմ հանձնել, այսքան փորձանք մեր երկրի վրա չեմ բերել. կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի և Հայաստանի կողքին. Կալուգայի Սամո որ իրենք ասում են, իրենք նույնիսկ չեն հասկանում՝ դա ինչքան պատվաբեր է: Տաշիրի Սամո էլ են ասում, Կալուգայի Սամո էլ են ասում, դա հարգանք է, ոչ թե ինչ-որ վատ բան:
Այս մասին ասել է Սամվել Կարապետյանը խմբագիրների հետ հարցազրույցի ժամանակ:
«Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվել Կալուգայի Սամոյի հետ. կարող ա 1000 կմ փախնեին»,- ասել է Կարապետյանը:
Նա նշել է, որ իրեն իր ընկերներն էլ են այդպես դիմել՝ հաշվի առնելով, որ ինքն ապրել է Կալուգայում. «Ինձ ասել եմ կալուգացի Սամո, չեն ասել չմո Նիկոլ»
Տեսանյութը՝ այստեղ: