Թուրքիան ու Նիգերիան կհամագործակցեն հանքարդյունաբերության ոլորտում

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսալան Բայրաքթարը հանդիպել է Նիգերիայի պինդ հանածոների զարգացման նախարար Օլադելե Հենրի Ալակեի հետ։

Կողմերը մասնակցել են Ստամբուլի բնական պաշարների երկրորդ գագաթնաժողովին, որի շրջանակներում ստորագրել են հանքարդյունաբերության ոլորտում փոխըմբռնման հուշագիր։ Ըստ այդ հուշագրի՝ Թուրքիան և Նիգերիան փոխշահավետ կերպով կշարունակեն երկարաժամկետ համագործակցություն էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում։

Կողմերը կգնահատեն հանքային պաշարների հետախուզման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Համագործակցությունը կիրականացվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերության ներդրումների խթանումը, երկրաբանական հետազոտությունները, լաբորատոր ուսումնասիրությունները, տվյալների փոխանակումը և հանքանյութերի հարստացման տեխնոլոգիաները։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *