Մայրաքաղաքի պարեկների կասկածը հիմնավորվեց խուզարկությամբ․ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)


Տեսանյութեր


Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17․30-ին, մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Ֆրունզեի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդու։

Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, ծալովի դանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ։

Կազմված փաստաթղթերն ու տղամարդը ներկայացվել են Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

https://www.youtube.com/watch?v=j74Psp3cbtM



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *