
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ ««Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու ԿԸՀ-ի համաձայնությունից հետո Թևանյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե։ Տևական ժամանակ սպասելուց հետո, սակայն, չապահովվեց նրա մուտքը ՔՀ։ Փոխարենը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, մասկի-շոու իրականացնելու նպատակով, ձեռնաշղթա անցկացրեցին և բառացիորեն երկու քայլ ճանապարհ տարան»։