Դուբայում ընթացող Արաբական մեդիաֆորումին մասնակցող Ադրբեջանի նախագահի օգնական Հքիմեթ Հաջիևն այսօր կրկին պնդել է, թե Ղարաբաղում առկա են «կովկասյան Ալբանիայի [Աղվանքի] հարուստ քրիստոնեական ժառանգության հետքեր»:
«Իմ երկիրը քրիստոնեության առաջին վայրերից մեկն է: 4-րդ դարում քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունվեց Ալբանիայի թագավորության կողմից: Ի դեպ, այն չպետք է շփոթել բալկանյան Ալբանիայի հետ. դա այն թագավորության անվանումն էր, որը հիմնադրվել էր Ադրբեջանի տարածքում: Ղարաբաղում մենք ունենք ամենաուժեղ հետքը: Ցավոք, տարիների ընթացքում այն ենթարկվել է կեղծման, եկեղեցիների ճարտարապետության փոփոխման և այլն, և դա չպետք է լիներ այդպես», – հայտարարել է Հիքմեթ Հաջիևը՝ հրապարակած տեսանյութում ոչ մի բառ չասելով Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության մասին: