ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը կին է։
Թրամփը կոշտ և հուզական քննադատություն է արտահայտել իր նախկին դաշնակիցների դեմ պահպանողական լրատվամիջոցներում՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ առաջացած վիճահարույց իրավիճակի ֆոնին։ Նրանց թվում էին Թաքեր Կարլսոնը, Քենդիս Օուենսը, Մեգին Քելլին և Ալեքս Ջոնսը։ «Նրանք հիմար են, նրանք գիտեն դա, նրանց ընտանիքները գիտեն դա, և բոլորը գիտեն դա»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նա հատուկ անդրադարձել է Քենդիս Օուենսին, որը նախկինում վիճահարույց պնդումներ էր տարածել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի մասին։ Մասնավորապես, Օուենսը պաշտպանում էր այն տեսությունները, որ Բրիջիտը իրականում տղամարդ է և ենթարկվել է սեռի փոփոխության վիրահատության։ Այս տեսությունները հերքվել են և դատական հայցի առարկա են։ ««Խենթ» Քենդիս Օուենսը, որը պնդում է, որ Ֆրանսիայի բարձր հարգված առաջին տիկինը տղամարդ է, մինչդեռ այդպես չէ»։ «Հուսով եմ (Բրիջիտ Մակրոնը) մեծ գումար կշահի ներկայիս դատական գործընթացում։ Իրականում, իմ կարծիքով, Ֆրանսիայի առաջին տիկինն անհամեմատ ավելի գեղեցիկ կին է, քան Քենդիսը»։