Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։ Այս մասին հայտնում է «Tasnim» լրատվական գործակալությունը։
Ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքյան Քրդստանի միջև կապերի ամրապնդմանը։
Քննարկումների առանցքում եղել են տնտեսական ու առևտրային կապերը, ինչպես նաև համատեղ սահմանների անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարում համակարգման սերտացումը։
Արաղչին և Բարզանին անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով կայունության պահպանման գործում տարածաշրջանի երկրների միջև անվտանգային համագործակցության և ներքին ուժերի վրա հիմնված գործակցության ամրապնդման կարևորությունը։