Զոհերի թիվն աճում է․ հզոր պայթյուն՝ չինական հանքավայրում

Չինաստանի Շանսի նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է 82 մարդ։

«Գազի պայթյունը տեղի է ունեցել Լուշենյուի ածխահանքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *