
Չինաստանի Շանսի նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է 82 մարդ։
«Գազի պայթյունը տեղի է ունեցել Լուշենյուի ածխահանքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։