
Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ստարոբիլսկ քաղաքում հարվածի ժամանակ քոլեջի հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, ևս 38-ը վիրավորվել է։
Այս մասին շաբաթ՝ մայիսի 23-ին, հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։
«Այս պահի դրությամբ տուժել է 48 մարդ, որոնցից 10-ը մահացել են», – հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Իր հերթին, ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել է, որ Լուգանսկի մանկավարժական համալսարանի քոլեջի ևս 11 ուսանողների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։
«11 ուսանողների գտնվելու վայրը մնում է անհայտ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են», – գրել է Պասեչնիկն իր MAX հարթակում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 21-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ստարոբիլսկում գտնվող Լուգանսկի մանկավարժական համալսարանի մասնաճյուղի ակադեմիական շենքի և հանրակացարանի վրա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Կիևի հարձակումն ահաբեկչություն է որակել և հրահանգել ՊՆ-ին պատասխանել դրան։
ՌԴ ԱԳՆ-ն ևս այն ահաբեկչություն է որակել և դիմել միջազգային կառույցներին։
ՄԱԿ-ն արդեն դատապարտել է Ուկրաինայի այդ հարձակումը։