«Այդ մասին որտեղի՞ց գիտի, Ալիևն է հայտնե՞լ»․ Ոսկան Սարգսյան

«Այդ մասին որտեղի՞ց գիտի, Ալիևն է հայտնե՞լ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը նորից պատերազմով վախեցրել է հանրությանը
     3 պատերազմ բերած, շուրջ 5 հազար զոհ տված, Արցախը հանձնած, այն Ադրբեջանի մաս ճանաչած, Հայաստանի սահմանամերձ տարածքները կռվով և առանց կռիվ հանձնած, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը հանձնած Նիկոլ Փաշինյանը հիմա իրեն խաղաղության աղավնու տեղ է դրել, կրկին ընտրողներին սպառնացել է, որ եթե ինքը իշխանություն չլինի, անմիջապես պատերազմ է լինելու, սահմանամերձ գյուղերում սկսվելու են կրակոցներ։ Որտեղի՞ց այս մասին գիտի Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին Փաշինյանին իրենց խոսքերով՝ ՀՀ անվտանգության երաշխավոր Ադրբեջանի նախագահ Ալի՞ևն է հայտնել։ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել, որ քաղաքացիները հունիսի 7-ին տեր կանգնեն խաղաղությանը։ Այդ «խաղաղությանը» Իլհամ Ալիևն արդեն տեր է կանգնել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *