Թրամփի թիմում նոր նշանակում է կատարվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ Ազգային հետախուզությունը ժամանակավորապես կղեկավարի Ահարոն Լուկասը։ Նա այդ պաշտոնին կփոխարինի՝ ամուսնու մոտ ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով՝ պետական ծառայությունը թողնելու որոշում կայացրած Թուլսի Գաբարդին։ Այս մասին գրել է նախագահ Թրամփը՝ Truth Social սոցկայքի իր էջում։ «Ցավոք, Թուլսի Գաբարդը, ահռելի աշխատանք կատարելով, պաշտոնից հեռանում է հունիսի 30-ին։ Նրա հիանալի ամուսնու՝ Աբրահամի մոտ վերջերս ախտորոշվել է ոսկորների եզակի քաղցկեղ եւ նա ունենալով դրա իրավունքը, ցանկանում է ամուսնու կողքին լինել։ Մենք կարոտելու ենք նրան։ Նրա հարգելի առաջին տեղակալ Ահարոն Լուկասը ժամանակավորապես կկատարի Ազգային հետախուզության ղեկավարի պարտականությունները»,- ասված է գրառման մեջ։ Նշենք, որ Լուկասը 55 տարեկան է։ Ազգային հետախուզության ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել անցյալ տարվա հուլիսին։ Ավելի քան 20 տարի աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում՝ սկսելով անալիտիկից։ Ապա դարձել է գաղտնի գործողությունների սպա եւ այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *