
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է հանգստյան օրերին Նյու-Ջերսի ուղեւորությունը՝ Իրանի հետ կապված իրավիճակի, մասնավորապես՝ Իսլամական Հանրապետությանը նոր հարվածներ հասցնելու հավանականությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
Համաձայն հաղորդման, նախագահ Թրամփը մտադրություն է ունեցել հանգստյան օրերն անցկացնել Նյու-Ջերսիի իր գոլֆի ակումբում, սակայն ընդհատել է հանգիստն ու վերադարձել է Սպիտակ տուն՝ աշխատանքային գրաֆիկի։ Աշխատանքային վիճակում են նաեւ ռազմական եւ հետախուզական ոլորտների առանցքային պաշտոնյաները։