Իրանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը

Իրանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոս Ռամիլ Ռզա օղլու Իմրանովը, նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հայտնել են, որ դեպքի պահին Իմրանովը գտնվում էր ավտոմեքենայի ղեկին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։

Միջադեպը տեղի է ունեցել Ջուլֆա-Թավրիզ ավտոճանապարհին, Մարանդ բնակավայրի շրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *