Իրանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոս Ռամիլ Ռզա օղլու Իմրանովը, նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հայտնել են, որ դեպքի պահին Իմրանովը գտնվում էր ավտոմեքենայի ղեկին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։
Միջադեպը տեղի է ունեցել Ջուլֆա-Թավրիզ ավտոճանապարհին, Մարանդ բնակավայրի շրջանում։